«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու». Նիկոլ Փաշինյան
![]() 404 Կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ., 23:45 «Դավոսի ֆորումից առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու, բայց, ճիշտն ասած, իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց նրա խնդրանքը բավարարել»,- այսօր, ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ 2018-ի հեղափոխությունը տեղի է ունեցել բացառապես ՀՀ քաղաքացիների միջոցով: Որևէ արտաքին ուժ, վարչապետի խոսքով, չի միջամտել հեղափոխությանը: «Այնտեղ, որտեղ ընդունված է մտածել, որ պլանավորում են այդ հեղափոխությունները և անում, նրանք պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե էս հեղափոխությունը մենք չենք արել, էդ ո՞վ ա համարձակվել առանց մեր թույլտվության որևէ տեղ անի հեղափոխություն: Էնպես որ, ես բոլորին կոչ եմ անում և խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում, և ոչ թե իրենց կաբինետներում և աշխատանաքային սեղանների տակ մտած, նրանք գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես է արել: Էս հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր ուզում են Սորոսին կամ նման ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը»,- ասաց վարչապետը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
