Զինծառայողների արձակուրդայինները սխալ հաշվարկելու հարցով ՀՔԱՎ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել
![]() 342 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ., 15:30 2018թ․ դեկտեմբերին yerevan.today լրատվական կայքը հրապարակեց «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդայինը սխալ է հաշվվում» վերնագրով նյութ։ Դրանում նշվում էր, որ տարիներ շարունակ զինծառայողների արձակուրդայինները սխալ են հաշվարկվել, և խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածը։ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով՝ զինծառայողների արձակուրդի տևողությունը 30-45 օր էր՝ ըստ ծառայության տարիների (առանց հստակեցնելու՝ աշխատանքային, թե՝ օրացուցային)։ Որպես արձակուրդային վճար՝ զինծառայողներին փաստացի վճարվում էր նրանց հիմնական աշխատավարձը, որը նրանց ամենամյա արձակուրդային վճարից պակաս էր ստացվում։ Իսկ աշխատանաքային օրենսգրքի համաձայն՝ պետք է արձակուրդային օրերի քանակը բազմապատկվեր միջին օրական աշխատավարձի չափով։ 2017 թ․-ի դեկտեմբերի 16-ին այս հոդվածը ուժը կորցրած ճանաչվեց․ փոփոխված օրենքում նվազեցվեց արձակուրդային օրերի քանակը և ավելացվեց «օրացուցային օր» ձևակերպումը։ Սակայն ուշադրություն չհրավիրվեց այն հանգամանքին, որ օրենքի փոփոխությունից առաջ զինծառայողները օրենքով նախատեսվածից պակաս արձակուրդային վճար են ստացել։ Եթե հաշվի առնենք, որ այդ գումարը պետական բյուջեում հաշվարկվել և փոխանցվել են հիմնարկներին, սակայն իրական հասցեատերերին չեն հասել, ակնհայտ է դառնում, որ տեղի են ունեցել կոռուպցիոն բնույթի չարաշահումներ։ yerevan.today-ի այս հրապարակման հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2019 թ․ մարտին ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Մանրամասները՝ այստեղ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
