Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
![]() 296 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ., 15:00 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Տեղեկացնենք, որ այսօր քննվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը: Պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը միջնորդել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով. որպես գրավի չափ պաշտպանն առաջարկել էր մինչև 5 մլն դրամ գումար։ Դատական նիստին Լ. Բաղդասարյան անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ասաց, որ վերջինի մոտ առկա հիվանդությունները կալանքի պայմաններում խորանում են: Դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշում կայացրեց մերժել Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այսպիսով, ԵԿՄ նախկին նախագահ Մ. Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք՝ Գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի և որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
