«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես վարվեց». Լևոն Զուրաբյան
![]() 318 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ., 15:50 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 21֊ին մասնակցեցի Անկախության 28֊ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Գյումրիում։ Ընդհանուր առումով, իհարկե, ստեղծված էր լավ տոնական մթնոլորտ և «Մեր ժամանակի հերոսների» մրցանակաբաշխությունը՝ տոնը նշելու բավականին օրիգինալ մտահղացում էր։ Ամեն ինչ կարծես լավ էր, բայց… և էդ «բայց»֊ի մասին չխոսել չի լինի։ Լսեցի նոր Հայաստանի ղեկավարների ելույթները, որոնցում կար և անկախության «արժևորում», և ազատ ստեղծագործ աշխատանքի քարոզ, և անհնարինը կատարելու ունակ մարդկային կամքի գովերգում։ Չկար սակայն մի բան, որ չէր կարող չլինել. անկախության պատմությունը։ Անկախության պատմություն ասելով, ես նկատի ունեմ այն սխրանքները, որ մեր ժողովուրդը գործեց 1988֊1991 թվականներին, ձեռք բերելով այդ ցանկալի անկախությունը, եւ Ղարաբաղյան պատերազմի 1991֊1994 թվականներին, երբ շատ հաճախ մեզ պարտադրվում էր ընտրություն անկախության և հաղթանակի միջեւ, բայց մենք ունեցանք և մեկը, և մյուսը։ Հայաստանի Հանրապետության անկախությունը երկնքից չի ընկել մեր գլխներին։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով անկախությունը միգուցե երկնքից ընկավ Ուկրաինայի, Բելարուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և մի քանի այլ խորհրդային հանրապետությունների վրա, որոնք չէին էլ մտածում անկախության մասին, ավելին՝ 1991 թվականին Խորհրդային Միության պահպանման հանրաքվեի ժամանակ միահամուռ քվեարկեցին հօգուտ Միության պահպանմանը։ Հայաստանի համար ճանապարհը դեպի անկախություն գիտակցված ընտրություն էր, որը ընդունվեց և հռչակվեց Հայոց Համազգային Շարժման կողմից 1989 թվականի օգոստոսին, այսինքն այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը դեռ կենսունակ կոմունիստական կայսրություն էր, պահպանում էր ողջ ռեպրեսիվ ապարատը և կարող էր աղետալի հարվածներ հասցնել մեր ժողովրդի ազատատենչությանը։ Հետևաբար, այս հակամարտության մեջ Շարժումից պահանջվում էր աննկուն նվիրվածություն՝ անկախությանը հասնելու գաղափարին, բայց նաեւ շրջահայաց ռազմավարություն, որը թույլ կտար Խորհրդային կայսրության հետ հակամարտությունում հաղթել առանց աղետալի կորուստների։ Այդ ճանապարհին 1. Շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն ընտրեց բացառապես խաղաղ, Խորհրդային Միության սահմանադրության եւ օրենքների շրջանակներում պայքարը տանելու մեթոդաբանությունը, կապելով խորհրդային իշխանությունների ձեռքերը Շարժման դեմ ուժային բռնաճնշումներ սանձազերծելու հարցում։ Անկախության ձեռքբերումը եւ արցախյան պատերազմում հաղթանակ բերող, անկախությունն ու ինքնիշխանությունն ամրապնդող քաղաքականությունը, այսպիսով, ունի հեղինակներ, հերոսներ։ Այդ հեղինակները ունեն անուններ։ Լեւոն Տեր֊Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Աշոտ Մանուչարյան, «Ղարաբաղ» կոմիտեի մյուս բոլոր անդամները, Վազգեն Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Ժիրայր Լիպարիտյանը և այդպես շարունակ։ Տոնել անկախության օրը և չհիշել այս հերոսական պատմությունը, չտալ Տեր֊Պետրոսյանի անունը նույն է, եթե Լեհաստանում նշեն անկախության օրը ու չհիշեն Յուզեֆ Պիլսուդսկու անունը, կամ նշել Իսրայելի անկախությունը ու չհիշել Դավիդ բեն Գուրիոնի անունը։ Սեպտեմբերի 21֊ին Հայաստանի նոր ղեկավարներից ոչոք բարձրության վրա չգտնվեց։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես վարվեց։ Միգուցե համարում է, որ երկրի հպարտ պատմությունը սկսում է 2018 թվականի ապրիլի 23֊ի՞ց։ Բայց այդպես երկրի անկախությունը չի «արժևորվում», այդպես երկրի հպարտ քաղաքացի չի ստեղծվում։ Եթե մոռացության ես մատնում 1988֊1994 թվականների հերոսական պատմությունը, դրանով 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը ավելի չի արժևորվում, այլ միայն աղքատանում է։ Ազգի ապրած վեհ և հերոսական էջերը գումարելով է կայանում հպարտ ժողովուրդը և պատմությունը, ոչ թե հանելով։ Հետևաբար, հուսով եմ, որ Հայաստանի որևէ ապագա ղեկավար չի համարձակվի նույնպես վարվել 2018 թվականի Թավշյա հեղափոխության հետ»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
