«Միջազգային հանրության կողմից «դեղին քարտից» հետո Փաշինյանը «նահաջում է երգով»». Էդուարդ Շարմազանով
![]() 326 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ., 23:10 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքում հռչակեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ» և «Միացում» կարգախոսները, իշխանական քարոզչամեքենան շտապեց սա ներկայացնել իրենց սիրած ածականով՝ «աննախադեպ» ազգային հայտարարություն. թե տեսեք-տեսեք՝ ինչ դուխով վարչապետ ունենք: Այսօր, սակայն, Փաշինյանն իրեն և նեոբոլշևիկներին բնորոշ ոճով «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» է գրանցում Fox LA-ի հետ հարցազրույցում, մասնավորապես նշելով. «Դուխով» վարչապետը սովորության համաձայն ընդգծել է իր «ես»-ը ու ասել, թե ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ դրա մասին խոսում է: Փաշինյանը դարձյալ իր ոճի մեջ է՝ ցուփցվանգ, անտրամաբանական գործողություն և ձևակերպումներ: Այսպիսով, միջազգային հանրության կողմից «դեղին քարտից» հետո Փաշինյանը «նահաջում է երգով»: Ի՞նչ կարիք կար Ստեփանակերտում տուրք տալ պոպուլիզմին, որ այսօր էլ նահանջեր: Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոչ բարով առաջին ղեկավարն է, որը երբևիցե չի նշել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտանք չունի: Համազգային ողբերգություն է, երբ բանակցային գործընթացը վստահված է «իզմեր» ու հայեցակարգ չունեցող, «պոպուլիզմի» գերի մեկին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
