«Այս դեպքից հետո պատկան մարմինները կարևորագույն վկաներին պետք է վերցնեն պետական պաշտպանության տակ». Անդրանիկ Քոչարյան
![]() 419 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ., 00:05 Այսօր համացանցում լուրեր տարածվեցին, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանին ճնշել են, որ վերջինը «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տա սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այս առնչությամբ այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Սա շատ ընդգծված, կանխամտածված լրատվական արտահոսք է: Սա ոչ միայն քարոզչություն է, այլև՝ ուղղորդում: Եթե դրա նպատակն այն է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը դրանից օգտվի, ապա շատ անհաջող էր, և նույն այդ ուղղորդման մեջ ներգրավված լրատվամիջոցը պարտավոր է նախաքննական մարմնին տեղյակ պահել, թե այդ տեղեկատվությունն իրեն որտեղից»: Եթերի ընթացքում Քոչարյանը նշեց, որ Հայկ Հարությունյանն այն պաշտոնյան էր, որը քաղաքական ղեկավարության որոշումները չքննարկելով, կատարում էր. «Դա կարող էր նաև հետևանք թողնել իր ամբողջ կյանքի վրա: Այդ ներշնչանքները կարող էին անընդհատ ուղղորդել իրեն իր գիտակցված ամբողջ կյանքի ուղու վրա»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, որ այս դեպքից հետո պատկան մարմինները պետք է ավելի ուշադիր լինեն և «Մարտի 1»-ի գործով կարևորագույն վկաներին վերցնեն պետական պաշտպանության տակ: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
