«Տարատեսակ շարմազանովներ էլի փորձում են օգտագործել հակամարտությունը՝ դիվիդենտներ շահելու համար». Տ. Գրիգորյան
![]() 272 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ., 10:00 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ տարատեսակ շարմազանովներ էլի փորձում են օգտագործել հակամարտությունը դիվիդենտներ շահելու համար, արժե մի պարզ փաստ արձանագրել. երբ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է գտնել այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի և Արցախի, և ՀՀ, և Ադրբեջանի համար, նա գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ խնդիրը բանակցային լուծում չունի: Որովհետև չկա որևէ լուծում, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Ավելին, եթե տեսականորեն որևէ բանակցային լուծում գոյություն ունի, ապա այն անընդունելի, տհաճ ու ցավոտ է հակամարտության բոլոր կողմերի համար: Հայաստանի կառավարությունը, ի տարբերություն բոլոր նախորդ իշխանությունների, հստակ գիտակցում է այս իրողությունը և պատրաստ է երկիրը զարգացնել հաստատված ստատուս-քվոյի պայմաններում: Դա է պատճառը, որ Արցախում արդեն իսկ աննախադեպ ծրագրերի սկզիբ է դրվել: Մոտակա տարիներին ՀՀ պետական բյուջեից ուղիղ ֆինանսավորմամբ հարյուրավոր կիլոմետրանոց ճանապարհներ են կառուցվելու ազատագրված շրջանների «ոչ միջանցքային» գոտիներում, նոր բնակավայրեր են հիմնվելու թե հյուսիսում, թե հարավում, լայնածավալ բնակարաշինություն է սկսվելու արդեն իսկ գոյություն ունեցող բնակավայրերում, խրախուսվելու է նոր բիզնեսների ստեղծումը ազատագրված շրջաններում: Այսինքն, եթե որևէ ֆորսմաժոր տեղի չունենա, միջազգային հանրությունը մոտակա տարիներին fait accompli-ի առջև է հայտնվելու և ստիպված է լինելու ընդունել այն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
