Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
![]() 268 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ., 20:21 Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Արարողակարգային ձեռքսեղմումից եւ ՀՀ վարչապետի կողմից ՄԱԿ հյուրերի գրքում գրառում կատարելուց հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անտոնիո Գուտերեշի երկկողմ հանդիպումը։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետին ՄԱԿ կենտրոնակայանում և նրա մասնակցությունը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ը հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, ողջունում է ժողովրդավարական զարգացումները և պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին և նրա ժողովրդին՝ առաջընթաց արձանագրելու գործում։ ՀՀ վարչապետը նշել է, որ ուրախ է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման առիթի համար և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ գրասենյակի կողմից նախորդ տարեվերջին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին աջակցության համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այդ օժանդակությունը նույնպես նպաստեց, որպեսզի Հայաստանում անցկացվեին վերջին 2 տասնամյակում ամենաժողովրդավարական ընտրությունները, որոնք միջազգային հանրության և դիտորդների կողմից գնահատվեցին որպես ազատ ու արդար: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի նոր կառավարությունը հանձնառու է կյանքի կոչելու բարեփոխումների մեծ փաթեթ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը, դատաիրավական ոլորտի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար հնարավորությունների ապահովմանը, և Հայաստանը կարևորում է միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցությունը բարեփոխումներն արագ և հաջող կյանքի կոչելու գործում։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից բարեփոխումների նախաձեռնումը եւ ընդգծել, որ ՄԱԿ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Հայաստանի բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ կառավարությունն արդյունավետ համագործակցում է ՄԱԿ հայաստանյան ներկայացուցչության հետ։ Հայաստանի վարչապետը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, գլոբալ մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
