Սասուն Միքայելյանին ոչ վստահելի են համարում. «88 հոգանոց խմբակցությունը բաժանված է 90 մասի». «Իրատես»
![]() 215 Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 09:40 «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, նորություն չէ։ Օրերս հենց այդ խմբակցության ներկայացուցիչներից մեկը շատ բնորոշ նկարագրեց իրավիճակը. «88 հոգանոց խմբակցությունը բաժանված է 90 մասի»։ Վերջինս այլ հետաքրքիր բացահայտումներ ևս արեց։ Խմբակցության աշխատանքները շատ յուրահատուկ ձևով են կազմակերպվում, ամեն խումբ խմբակցության սեփական փոքր նիստերն է անցկացնում։ Բոլորին նույն տեղում հավաքելն արդեն Լիլիթ Մակունցի ուժերից վեր է։ Ավելին՝ նա ձևական առումով է խմբակցության ղեկավար, քանի որ ոչ մի հարցում միասնական որոշում չի ընդունվում։ Առավել ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սասուն Միքայելյանի շուրջը։ Նա խմբակցությունում համարվում է ոչ վստահելի մարդ, նրա ներկայությամբ շատ հարցեր չեն քննարկվում, իսկ վերջինս էլ լուրջ հակասությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, ինչն առաջիկայում կդրսևորվի հրապարակային հայտարարություններով և քայլերով։ Օրերս արդեն արձանագրվեց «ճեղքում». անդրադառնալով Վանեցյանի ուսադիրներն աղբանոց նետելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ Սասունն ասել է. «Ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, ես էլ եմ ուսադիր կրել»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
