«Մեղադրանքները բավականին լուրջ, անառարկելի, ապացուցողական բազայի վրա են հիմնված»․ փաստաբան
![]() 381 Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 15:05 Այսօր ՀՔԾ-ում լրագրողների հարցին, թե Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել է, որ իրեն փաստաբան պետք չէ, ուստի, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքների ծավալը, հեշտ կլինի՞ այդ մեղադրանքներից պաշտպանվել առանց փաստաբանի, փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանել է․ «Դժվար հարց է, բայց դա Ալիկ Սարգսյանի որոշելիքն է։ Ես կարծում եմ, որ մեղադրանքները բավականին լուրջ, անառարկելի, ապացուցողական բազայի վրա են հիմնված»։ Նա նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ի օրերին պետության կողմից այնպիսի խախտումներ են իրականացվել, որոնք նպատակ են հետապնդել Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների զանգվածային խախտումների կոծկման, քողարկման, փաստերի ոչնչացման, ինչը խոսում է պետության զավթված լինելու հանգամանքի մասին։ Տիգրան Եգորյանը հավելեց, որ Ալիկ Սարգսյանի գործն ազդեցություն է ունենալու այլ գործերի վրա ևս: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
