Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ո՛չ Լևոնը, ո՛չ Ռոբերտը, ո՛չ Սերժը, ո՛չ Նիկոլը, երկնքից չեն ընկել»․ Աշոտ Միրզոյան

«Ո՛չ Լևոնը, ո՛չ Ռոբերտը, ո՛չ Սերժը, ո՛չ Նիկոլը, երկնքից չեն ընկել»․ Աշոտ Միրզոյան
331
Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ., 08:50

Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԵՆՔ քննադատում ենք Լևոնին, Ռոբերտին, Սերժին, Նիկոլին։ Եվ, այո, հաճախ շատ ճիշտ ենք քննադատում։
Բայց մենք չենք ցանկանում իմանալ, թե որտեղի՞ց են նրանք հայտնվում իրենց թիմերով։ Եվ ինչո՞ւ են հենց այդպիսիները հայտնվում իշխանությունների բուրգի գագաթին։
Համամիտ եմ այն եզրույթին, որ գերտերությունները հատուկ գործակալությունների միջոցով փոքր երկրներում իրենց ենթակաների, մեզ համար՝ վատի առանձնահատուկ սելեկցիա են կատարում։ Դա ակնհայտ է։
Բայց ինչո՞ւ մեզ մոտ այդքան հեշտ է այն տեղի ունենում։ Գուցե մեր հասարակությունը դրա պարարտ հողն է։ Գուցե՞ մենք ենք հենց վատ՝ թունավոր ծաղիկի թուփը։ Այ դա չենք ցանկանում հասկանալ։ Ո՛չ Լևոնը, ո՛չ Ռոբերտը, ո՛չ Սերժը, ո՛չ Նիկոլը, երկնքից չեն ընկել։ Ծնվել են հայկական ընտանիքներում։ Ձևավորվել են մեր միջավայրերում։ Եվ նրանք ընդամենը մեր հայելային արտացոլանքներն են։ Դա պիտի հասկանանք։ Մենք ենք այդպիսին։
Եվ եթե ցանկանեւմ ենք ազգանվեր ու հայրենասեր ղեկավարներ ունենանք։ Ապա առաջին հերթին նախ հստակ պիտի սահմանենք, թե ինչն է հայրենասիրությունը տնտեսության, հոգևորի, մշակույթի բնագավառներում։ Ախր մենք ինքներս դա չգիտենք։ Առ այսօր հայրենասիրությունը ընկալում ենք սոսկ որպես սահմանների պահպանում։ Ընդամենը։ Երբ մենք դա հստակ սահմանենք՝ այսինքն ունենանք երկիր կառավարողի բարոյական կոդեքսը ու դրա համար սկզբում պիտի ունենանք հասարակության հստակ բարոյական կոդեքսը, ապա ապագայի ոչ մի ղեկավար այլևս դուրս չի գա դրա սահմաններից ու չի քայքայի երկրի տնտեսության, մշակույթի, հոգևորի, կրթության, արդարադատության, բժշկության, զինուժի.... հիմքերը»։