Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
![]() 278 Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ., 10:40 ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 27-ին նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին: Հայկական հանձնախմբի ղեկավարները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությանը և պաշտպանության նախաարությանը հաշվի առնել Ադրբեջանի վերաբերյալ 1992 թվականին ընդունված 901 բանաձևի փաստը, որն ամեն տարի 2002 թվականից հատուկ փաստաթղթով չեղարկվում է պետքարտուղարության կողմից: Բանաձևն արգելում է Ադրբեջանին ամերիկյան ուղիղ օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեմ և չի դադարել ռազմատենչ գործողությունները վերջիններիս նկատմամբ: Նամակում կոնգրեսականները խնդրում են անմիջապես դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, վերանայել 901 բանաձևի վերացման կարգը և մանրամասն տեղեկություն տրամադրել Ադրբեջանին տրվող օգնության վերաբերյալ, այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
