«Սա խաղ ու պար չէ». Րաֆֆի Հովհաննիսյանը`Մարտի 1-ի գործի մասին
![]() 311 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 00:00 «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: «Սա խաղ ու պար չէ, մենք պիտի իմանանք ի վերջո, թե ովքեր են հրահանգողները մարդկային տասը զոհերի: Ես ուզում եմ իմանալ, որպես քաղաքացի․ ո՞վ է հրահանգել և ո՞վ է կատարել: Այս գործի ավարտին ես ուզում եմ դա իմանալ»,-հայտարարել է նա: Դիտարկմանը, թե ժամանակին «Ժառանգության» ներկայացուցիչներն ասում էին, որ հիմքեր չկան Սեյրան Օհանյանին տեսնելու Մարտի 1-ի հետևում, սակայն այժմ կա պաշտոնական մեղադրանք, Հովհաննիսյանն ասել է. «Ես չեմ զղջում: Ես գեներալ Օհանյանին հարգում եմ, ինքը Արցախի հերոս է: Ես այդ քաղաքական որոշման վերաբերյալ փոքրամասնության մեջ էի: Որպես անհատ ես շատ հարգում եմ գեներալին, ես համարում եմ, որ ինքը անմեղ է, քանի դեռ ինքը մեղավոր չի ճանաչվել: Չեմ զղջում, որովհետև այս կյանքում մի դուռը բացվում է մի այլ դռան վրա, ոչ մեկը չունի ճշմարտության մենաշնորհը»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
