Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. ԶԼՄ-ներ
![]() 414 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 20:40 Aysor.am-ը գրում է, որ իր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել: Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին: Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ոչ հաստատում, ոչ հերքում է լուրը, Վալերիյ Օսիպյանն էլ հեռախոսազանգերին չի պատասխանում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
