«Ալիևն արդեն հոխորտում է սեփական դեմքով». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամը որոշել է հանդես գալ բացառապես ապակառուցողական դիրքերից:
Ապակառուցողական ասվածը շատ մեղմ է: Նա արդեն հոխորտում է սեփական դեմքով: Եթե մինչ այս նա իր նվաճողական կեցվածքը ի ցույց էր դնում բացառապես մեդիադաշտով , որտեղից հազիվ էր նշմարվում նրա ականջները, ապա այժմ անցել է սեփական դեմքով հանդես գալուն: Միայն սեպտեմբեր ամսին Իլհամը տարբեր լսարանների ներկայությամբ, տարբեր միջոցառումների ժամանակ, այդ թվում համատեղ զորավարժությունների, հայտարարել է, որ «Ղարաբաղը» Ադրբեջանի անբաժանելի մասն է և , որ «Ղարաբաղը» Ադրբեջանին «կմիացնեն» շուտով: Նա Հայաստանին սկսել է մեղադրել ոչ միայն հայտարարությունների մասով, այլ կոնկրետ դեպքերով կրակոցների մասով: Սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջան անունով պետության ղեկավարը փաստացի ոտքի տակ է տալիս թե՛ միջնորդների ջանքերը, թե ՛ առավե ևս հայկական կողմի այն մեսիջները, որոնք վերջին շրջանում ուղղվում են իրենց, որպես հարցի կարգավորմանը օգնող լրացուցիչ էլեմենտներ: Գնալով ավելի անկանխատեսելի կանխատեսելի է դառնում Իլհամը»:

«Ռուսաստանը կորցրել է իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ վերահսկողությունը». Թրամփ
6717:48
«Անկախության ձեռքբերումից շատ ավելի բարդ է դրա պահպանումն ու պաշտպանությունը»․ Տիգրան Աբրահամյան
4817:30
«Հրապարակը լցնելու նպատակով «էստի համեցեք» է անում»․ Գագիկ Համբարյան
6617:00
«Ըստ քաղաքացիների՝ օրերս թրքալեզու տղամարդիկ էին այցելել, նայում էին եղեգներին»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6616:30
«Հերիք է ժողովրդին խաբեք չեղած խաղաղությամբ». Ոսկան Սարգսյան
6516:12
«Նիկոլյան Հայաստանի մեծահարուստ մուրացկանների խրախճանքը՝ «ժանտախտի» ժամանակ»․ Աննա Կոստանյան
6615:54
«Մարդիկ լացելով զանգել են ինձ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
8714:42
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1,6 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել (տեսանյութ)
18514:30