«ՌԴ ԱԳ նախարարի 2 ժամանոց խոսքի հիմնական ուղերձը հենց դա էր». Նաիրի Հոխիկյան
![]() 371 Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ., 18:05 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային հեղինակավոր ակումբում մի հայտարարություն արեց, որը թեև հայ հանրության կողմից վատ ընկալվեց, բայց ես կարծում եմ, որ դա մեսիջ էր՝ ուղղված մեզ: Ավելի շուտ՝ զգուշացում: Լավրովն ասաց, որ Արցախի շուրջ լայնածավալ ռազմական գործողությունների սպառնալիք չկա: Հաճախ դիվանագետները ինֆորմացիան հրապարակայնորեն հաղորդում են հակառակ իմաստով: Լավրովի խոսքը, ըստ իս, պետք է հասկանալ՝ լայնածավալ ռազմական գործողությունների սպառնալիք ԿԱ: Եվ ՌԴ ԱԳ նախարարի 2 ժամանոց խոսքի հիմնական ուղերձը հենց դա էր: Հայկական կողմը նաև պետք է պատրաստ լինի, որ այս անգամ Ադրբեջանը վստահ է՝ իր հարձակվելու դեպքում ՀԱՊԿ-ն տևական ժամանակ որևէ հայտարարություն չի անի, նույնկերպ ՀԱՊԿ-ն կլռի, եթե ադրբեջանական զորքը գնդակոծի նաև ՀՀ տարածքները: Չմոռանանք, որ նախ 2020թ. հունվարից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Ադրբեջանում բիզնես շահեր ունեցող Ստանիսլավ Զասը, բացի այդ, հայ-ռուսական կուլիսային հարաբերությունները չեն փայլում: Եթե վարդագույն ակնոցով չնայենք իրականությանը, ապա մենք լուրջ մտահոգությունների և ռազմական ու դիվանագիտական առումով լավ պատրաստվելու կարիք ունենք»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
