«Նման բան ոչ մի տեղ չէինք տեսել». Հ. Կարապետյան
![]() 399 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 13:00 Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ Ոստիկանության տվյալների, Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, տարբեր բարերարներից գումար է հավաքել և «Նիվա» մեքենաներ ձեռք բերել՝ իբր պատերազմի մասնակիցներին նվիրելու նպատակով: Փոխարենը՝ ըստ ոստիկանության տվյալների, նա այդ մեքենաները փաստորեն «իրենով է արել»՝ նվիրել է մերձավորներին: Հիշեցի անցած տարվա նոյեմբերը, երբ Հովսեփ-ի հետ միասին քաղաքապետին ուղեկցում էինք Շենգավիթի թաղապետարան՝ վարչական շրջանի նոր ղեկավարին ներկայացնելու աշխատակազմին: Մինչև էդ էլ թաղապետերի տարբեր սենյակներ տեսել էինք՝ մեկը մի քիչ ճոխ, մեկը՝ մի քիչ համեստ կահավորանքով: Բայց Շենգավիթի այս թաղապետի հարկաբաժինը՝ իր պատերի «ռեմոնտով», թանկարժեք կահույքով ու ջահերով, հանգստի շքեղ սենյակով ու լոգասենյակով, մի բան արժեր՝ նման բան ոչ մի տեղ չէինք տեսել: Իսկ լուսանկարներում պարոն Սարգսյանի առանձնատունն է՝ կառուցված համայնքային մարզադպրոցի տարածքում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
