«Միջազգային հարաբերությունները մաֆիոզ պոկերի տրամաբանություն ունեն». Միքայել Նահապետյան
![]() 293 Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 08:45 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան ներխուժել է Սիրիայի հյուսիսային հիմնականում քրդաբնակ (բայց նաև հայաբնակ) շրջաններ։ Օդային հարվածներն իսկական մղձավանջ են կախել քաղաքների գլխին, կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանը գործուն մոդերատոր պիտի դառնա միջազգային համախմբման գործում՝ դրա քաշը մենք ունենք, և հույս ունեմ, որ այժմ կառավարությունում ընթացող խորհրդակցության ժամանակ կհանգենք դրան։ Իսկ հիմա խնդրի մի այլ ասպեկտի մասին։ Գլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք այս պատմությունից այն է, որ միջազգային քաղաքականության մեջ ամեն ասած-չարած բանը պատժվում է։ Այսօր մարդիկ մեղադրում են գերտերություններին, որ նրանք չեն պաշտպանում քրդերին։ Բայց քչերն են հիշում, որ քրդերն իրենք են հրաժարվել պաշտպանել իրենց և հանդես գալ, որպես սեփական շահերի դիվանագիտական ներկայացուցիչ, երբ 94% «այո» ստացած անկախության հանրաքվեից հետո հրաժարվեցին Քուրդիստան ստեղծելու գործընթացից։ Միջազգային հարաբերությունները մաֆիոզ պոկերի տրամաբանություն ունի՝ կամ խաղացող ես, կամ հենց խաղադրույքն ես դու։ Եթե քարով խփել ես արջի որջին, մնա ու կռվի, որովհետև արջի հետ արդեն չես բարիշի, իսկ դաշնակիցներիդ հաստատ կկորցնես, եթե փախչես։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
