«Մեր իշխանությունների անվճռականությունը շատ թանկ է նստելու բոլորիս վրա»․ Վահագն Ավագյան
![]() 252 Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 13:35 «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ամիսներ առաջ մարտի 1-ի դատավարության սկսվելու նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ իշխանություններին հուշեց նախկին ռեժիմի կարկառուններին հանրությունից մեկուսացնելու անհրաժեշտության մասին նախկին ոստիկնապետ Հայկ Հարությունյանը դեռ ողջ էր: Մեր իշխանությունների անվճռականությունը շատ թանկ է նստելու բոլորիս վրա: Այսօր էլ Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան խոսնակի դերակատարում ստանձնելով հայտարարում է, որ Հայաստանում իշխանույթունը բռնազավթված է, որ «Արցախը» թույլ չի տալու դա շարունակվի, որ Սասնա Ծռերը կառավարության ռազմական թևն են, որ բոլորին ֆիզիկապես կոչնչացնեն և այլն: Քաղաքագիտական տարրական պատկերացումներ ունեցողները հասկանում են, որ նախկին ռեժիմը վերադառնալու որևէ հնարավորություն չունի, հայ երիտասարդությունը այդ ճանապարհը անդառնալի փակել է, սակայն նախկին ռեժիմը կարող է և անկայունացնում է երկրում իրավիճակը, ահաբեկչության և բռնությունների կոչեր է հնչեցնում, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցնում և եթե իշխանություններն իրենց մեջ խիզախություն չգտնեն հայոց պետականության շահերը պաշտպանելու համար, ապա ամեն ինչ շատ ավելի մեծ վնասներով անելու է մեր ժողովուրդը: Այդ ժամանակ 5-րդ շարասյունը արժանանալու է ավելի կոշտ պատասխանատվության քան, եթե այսօր իրավապահներն իրենց ձեռքը վերցնեն իրավիճակի հանգուցալուծման համար պատասխանատվությունը: ՀՀ կառավարություն գործի անցիր կամ տուն գնա»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
