«Օլիգարխ Լևոն Սարգսյանի զենքերն ինչո՞վ են պատմական՝ որ դրանցով մա՞րդ է խփվել». Սեդա Սաֆարյան
![]() 235 Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 12:45 «Պաշտպանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի դատաքննությունն ուշ սկսվի, մեղադրական եզրակացությունը չհնչի, մեղադրական եզրակացության մեջ ներառված փաստական հանգամանքների կապակցությամբ մեր դիրքորոշումները չբարձրաձայնվեն, ապացույցների հետազոտում տեղի չունենա». հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարտի 1-ի» գործով տուժողի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով քրեական գործի ընթացքին ու հետագա հնարավոր զարգացումներին: Նա կանխատեսեց, որ գործի կձգձգումներ կրկին կլինեն, Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը որոշ միջնորդություններ կներկայացնի: Ըստ Ս.Սաֆարյանի՝ այս առումով դատարանը պետք է գնա կտրուկ գործողությունների: Նա կարևորեց վկաների պաշտպանությունը, որպեսզի պատշաճ հետազոտվեն կողմերի հարցադրումները: Նրա վկայությամբ՝ քրեական գործով կան բավարար փաստական տեղեկություններ, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի պաշտոնավարումից հետո Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մայիս-հունիսից սկսվել են զեկուցագրերը կեղծվել: Իսկ այդ զեկուցագրերն այն իրավական հիմքերն են եղել, ըստ որոնց Հայկ Հարությունյանը իբր կազմակերպել է Մարտի 1-ի տեղազննության օպերացիան: Այդ առումով՝ Ս.Սաֆարյանի կարծիքով՝ այդ ժամանակահատվածը պետք է բաժանել 2 մասի՝ ժամանակահատված, երբ Հ.Հարությունյանը պետք է պատասխաներ այն հարցին, թե ինչո՞ւ առանց իրավական հիմքերի տեղանքի զննություն արեց: «Եթե լինեին օպերատիվ տվյալներ և դրանց վերաբերյալ զեկուցագրեր, հունիս ամսից զեկուցագրերը չէին կեղծվի: Մինչև հունիսը ես տիրապետել եմ ոստիկանության նյութերին այնքանով, որքանով բողոքարկել եմ ոստիկանության՝ առավոտվա գործողությունների իրավաչափությունը»,- ասաց փաստաբանը: Հետագայում համապատասխան պաշտոնյաները հարցաքննվել են և ընդունել են, որ հետին թվով զեկուցագրեր են կազմվել»,- նշեց փաստաբանը: Նրա դիտարկմամբ՝ դրանով նրանք ընդունել են, որ չի եղել օպերատիվ տեղեկություն, որ հանրահավաքի մասնակիցները զինամթերք են պահում: «Դա շատ կարևոր է, և Հ.Հարությունյանի համար կարող էր առաջացնել անցանկալի հետևանքներ: Կարծում եմ՝ արդեն որպես մեղադրյալ ներգրավելու հարց է առաջ եկել, Հ.Հարությունյանը գիտակցել է դա, և Հ.Հարությունյանի հետ տեղի է ունեցել այն, ինչ արձանագրվեց հետագայում: Երբ վկան ցուցմունք է տալիս և ասում, որ օլիգարխ Լևոն Սարգսյանը եկավ, զենքերը գցեց ու ասաց՝ սրանք պատմական զենքեր են, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ են պատմական՝ որ դրանով մա՞րդ է խփվել: Ես կուզեմ, որ նրանք գան ու ասեն, թե այդ զենքերը ինչով են պատմական»,- ասաց փաստաբանը: Անդրադառնալով Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցին՝ Ս.Սաֆարյանը պնդեց, որ սա այն դեպքն է, երբ կարող ես արձանագրել, որ Ռ.Քոչարյանի դրսում մնալն իրապես կարող է ազդել արդարադատության իրականացման վրա: Դա պայմանավորված է նրա անձով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
