«Ներքաղաքական հակառակորդներն արտաքին ճակատում նույն երկիրն ու նույն ազգը միասնական ներկայացնելու հոգեբանությունն ունեն». Ն. Հոխիկյան
![]() 250 Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 21:05 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտաքին ճակատում քաղաքական համերաշխության մասին Թուրք-սիրիական բեմականացված հակամարտության բովում հայկական հանրությունը պատշաճ ուշադրություն չդարձրեց հայ-ադրբեջանական ճակատում տեղի ունեցող փոխհրաձգությանը և այդ համատեքստում ներհայաստանյան մի կարևոր և դրական երևույթի: Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը փաստացի պատերազմի բոթ էր արել՝ սպառնալով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հաշվեհարդար կտեսնի մարտի դաշտում՝ նրա արտասանած «Արցախը Հայաստան է...» խոսքի համար: Նույն օրերին հայկական կողմից Հասանովին կտրուկ պատասխանեց կարկառուն ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը՝ նշելով, թե անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին ճակատում մենք միասնական ենք. «Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու...»: Հոկտեմբերի 11-ին ԱՊՀ ղեկավարների նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարզունակ քայլ կատարեց՝ նախ ահաբեկիչ անվանելով Գարեգին Նժդեհին, ապա նրա արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու համար մեղադրելով ՀՀ նախկին իշխանությանը: Պարզ էր, որ Ալիևը փորձում է մի զարկով մի քանի հարց լուծել. Սակայն բոլորը չէ, որ Ալիևի նման պարզունակ են: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Փաշինյանը ոչ միայն պաշտպանեց Նժդեհի արձանը կանգնեցնողներին, այլև պատմության մեջբերումով ապացուցեց, որ Նժդեհը ազգային գործիչ է եղել և ՀՀ ներկա իշխանության համար ևս կշարունակի մնալ այդպիսին: Այս ամենում ինձ համար ամենակարևորն այն է, որ ներքաղաքական հակառակորդները արտաքին ճակատում նույն երկիրն ու նույն ազգը միասնական ներկայացնելու հոգեբանությունն ունեն: Ներքաղաքական երկու բևեռն էլ այդ առումով արժանի են հարգանքի»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
