«Պատմության դասն այն է, որ պատմությունից դասեր չենք քաղում». Ա. Մղդեսյան
![]() 267 Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 09:30 «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրեթե 100 տարի է անցել ու շատերս այդպես էլ պատմությունից դասեր չքացեցինք կամ մեր ոխերիմ հարևան Թուրքիային չփորձեցինք լավ ճանաչել։ Սիրիայում թուրքական ներխուժման ֆոնին ՖԲ-ն ծփում է 100 տարի առաջվա Հայոց Ցեղասպանության մասին հիշողություններով, նկարներով ու համեմատություններով։ Էն ինչ Թուրքիան հիմա անում է Սիրիայում, որքան էլ տարօրինակ լինի, անում է վախից, սեփական պետության մասնատման վախից կամ հեռահար վտանգից։ Ամերիկան դրեց նժարի վրա Թուրքիայի ու անհասկանալի ապագայով քրդերի հետ հարաբերությունները, ու գնաց նաղդի՝ Թուրքիայի հետևից։ Կոմբինացիան շատ պարզունակ է գուցե, բայց բիզնեսմեն Թրամփի ոճի մեջ է։ Ռուսաստանի, գոնե այս փուլում անգամ Ասադի համար թուրքերի ներխուժումը մեծ գլխացավք չէ (պատերազմ անելու համար), եթե Անկարան չսկսի ավելի խորանալ երկրի ներս ու ավելի լկտիանալ։ Ինչո՞ւ, գիտե՞ք, քանի որ երկուսն էլ դեմ են քրդական ուժեղ ինքնավարության գոյությանը Սիրիայի հյուսիսում, որը երկրի մասնատման ու քարտեզի վրա նոր միավորի ստեղծման լավ հիմք է ստեղծում։ Քրդերի դեմ ալիևների ռեժիմը Սիրիայում շատ խիստ ու բիրտ մեթոդներով է պայքարել՝ շատ հաճախ միացնելով մսաղացի մեխանիզմը։ Եվրոմիությունը, ինչպես միշտ, կսահմանափակվի հայտարարություններով կամ կարճատև պատժամիջոցներով։ Դե այլ բան դժվար է անել, երբ անվտանգության խնդիրների մեծ բլոկը հանձնել ես ՆԱՏՕ-ին, այն է՝ ԱՄՆ-ին, որն էլ լքել քրդերին։ Պատմության դասն այն է, որ պատմությունից դասեր չենք քաղում»։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
