«Այս ակցիայի հիմքում դրված գաղափարը պարզունակ է». Արման Բաբաջանյան
![]() 376 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 03:20 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում մեծ իրարանցում է առաջացրել «Հայրենիքն իմ օջախն է» անվանումով ֆլեշմոբը կամ մարտահրավերը, որին միացել և աջակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ակցիայի հիմքում դրված գաղափարն առավել քան պարզունակ է՝ պետք է հայրենիքը սիրել օջախի, ընտանիքի նման: Առաջին հայացքից տրամաբանական թվացող այս մոտեցումը, սակայն, իրականում պետության, պետականության վերաբերյալ դասական կանոնների և բովանդակության հետ անհամատեղելի է: Խնդիրն այն է, որ ընտանիքը, օջախը և պետությունն ունեն գոյության ու կառավարման միանգամայն տարբեր պատճառահետևանքային կապեր ու օրինաչափություններ: Ընտանիքում բնականորեն իշխում է ավանդույթը, հասակային հիմքի վրա խարսխված հարգանքը, հիշողությունը և այլն: Ընտանիքն, ընդհանուր առմամբ, հիմնված է զգացմունքի, փոխադարձ սիրո վրա, ընտանիքում գերիշխում է սուբյեկտիվիզմը: Մինչդեռ միանգամայն այլ է պետության պարագան: Ժողովրդավարական պետության հիմքում դրված է կամ պետք է դրված լինի բոլորի հավասարության, առաջին հերթին օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը: Ժողովրդավարական պետությունն արդյունավետ է այնքանով, որքանով դրանում նվազագույնի է հասցված սուբյեկտիվիզմը, որքանով դրանում գործընթացները կառավարվում են օբյեկտիվ հիմքով՝ Սահմանադրության ու օրենքների շրջանակներում: Ժողովրդավարական պետության միակ ավանդույթը պետք է լինի սահմանադրականության ու օրինականության հարգման մշակույթի ավանդույթը, մնացած բոլոր ավանդույթները, չգրված օրնենքներն սկզբունքորեն դեմ են ժողովրդավարական պետությանը: Ահա այս և բազմաթիվ այլ պատճառներով «Հայրենիքն իմ օջախն է» գաղափարը հակապետական է և չի կարող ծառայել ժողովրդավարական պետության զարգացմանն ու կայացմանը: Սա, ի դեպ, փիլիսոփայական, աշխարահայացքային խնդիր է: Անթույլատրելի է, երբ կենացի մակարդակի ցանկությունն ու գաղափարը դրվում է պետականաշինության ու պետության ղեկավարման հիմքում: Մոտեցումը, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է սիրի հայրենիքն այնպես, ինչպես իր ընտանիքը, ցանկալի ու իդեալական լինելով հանդերձ, մոլորություն է: Ընտանիքը, օջախը, այոʹ, կարևոր կատեգորիաներ են, իրականում, սակայն պետության հիմքը ոչ թե դրանք են, այլ քաղաքացին, անհատը: Մենք պետք է կառուցենք ոչ թե օջախակենտրոն, այլ մարդակենտրոն հասարակություն ու պետություն, որի համար հայրենիքը կդառնա գերագույն արժեք անկախ ֆլեշմոբերից ու մարտահրավերներից»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
