Նախատոնական Երևան. ինչպե՞ս է քաղաքը պատրաստվում «Էրեբունի-Երևան 2801»-ին
![]() 641 Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 16:05 Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Այս օրերին քաղաքն ակտիվ պատրաստվում է ծննդյան տոնին: Առաջին բարդ գործը կարգախոսի ընտրությունն էր, որն էլ պետք է թելադրեր տոնի ընդհանուր տրամադրությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ ներկայացնելով միջոցառումների ցանկը: «Մի քանի կարգախոս էր քննարկվում: Վերջիվերջո ընտրեցինք «Սրտումս Երևան», քանի որ քաղաքի ցանկացած բնակիչ իր սրտում ունի Երևանը: Սա նաև սիրո յուրօրինակ խոստովանություն է»,- նշում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Սրտումս Երևան»: Խոստովանությունը բառերով հնչում էր, իսկ ինչպե՞ս այն պետք է գրվեր ու մատուցվեր: Տարբերանշանի ստեղծման ու պաստառների մշակման գործին անցան գրաֆիկ-դիզայներները: «Էրեբունի-Երևան 2801» տարբերանշանով պաստառներն արդեն հանդիպում են քաղաքի տարբեր հատվածներում և հուշում առաջիկա համաքաղաքային տոնի մասին: Տարբերանշանը օգտագործվում է նաև տարբեր աքսեսուարների թողարկման ժամանակ: «Հետևի՛ր արևին, արի՛ Երևան». տոնը կհիշվի ու կնշանավորվի մանսուրյանական երաժշտությամբ: Մաեստրոյի ստեղծագործությունը, որը գրվել էր հատուկ պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար, արդեն ձայնագրված է: Այս օրերին նկարահանվում է նաև տեսահոլովակը: Քաղաքի օրն այս տարի առաջին անգամ հավասարապես կտոնեն բոլոր վարչական շրջաններում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
