«Հ1-ի աշխատակից Լևոն Սարդարյանը բացահայտ սուտ է խոսում». Դանիել Իոաննիսյան
![]() 368 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 10:40 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1-ի աշխատակից Լևոն Սարդարյանը բացահայտ սուտ է խոսում: Ես չեմ պատմի, թե ինչպես էի Մաշտոցի զինկոմիսարիատին սովորեցնում աշխատել օրենքով: Չեմ ասի, թե ինչպես էի բացատրում, որ զինգրքույք տալու համար որևէ փող չունեմ տալու (կասեմ, որ այդ զինկոմում զինգրքույկի դիմաց կաշառք ուզելու համար դեռ նախորդ իշխանության ժամանակ էր գործ հարուցվել): Բնականաբար, ես հիմա չեմ պատմելու, թե այս կամ այն շրջանում ինչ եմ արել Հայաստանի ռազմական պաշտպանվածության բարձրացման համար: Այոʹ, ես բանակից ազատված եմ ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: Այոʹ, ինչպես արական սեռի այլ քաղաքացու, ինձ ևս անձնագրային գործողության համար զինվորական գրքույկ է պետք, որն օրենքով ինձ հասնում է: Քանի որ զինծառայության համար պիտանի չեմ, ուրեմն, բնականաբար, նաև համապատասխան զինգրքույկ էր ինձ հասնում: Այոʹ, ի տարբերություն այլ քաղաքացիների, զինգրքույկս պահանջում էի առանց կաշառքի և անգամ առանց 200 դրամ «լավության»: Ավելին, ինձ հայտնի չի, թե 2014-ին այդ ի՞նչ սահմանային սրացում է հորինել Հ1-ի լրագրողը: Տավուշում (և ոչ միայն) սրացումը եղավ 2015-ի օգոստոս-սեպտեմբերին: Իսկ զինկոմիսարիատում ես եղել եմ (և գրքույկս ստացել եմ) 2014-ի ապրիլին, երբ որևէ սահմանային սրացում չկար: Ասեմ ավելին, ՀՀ Սահմանադրության 14-րդ հորդվածի համաձայն զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերասհկողության տակ և պատերազմի ժամանակ դրանց գերագույն հրամանատարը ևս չի ծառայել բանակում, ու այոʹ, եթե պետք լինի, կտա հրամաններ, որոնց արդյունքում կարող են լինեն մարդկային զոհեր: Արա Շիրինյան, ժամանակն է, որ Հանրային հեռուստատեսությունը սեփական աշխատակիցների կարգապահական կանոններ ունենա, որ հարկատուներից փող ստացող անձինք չվարկաբեկեն Հ1-ը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
