«ՀՀ-ում և Արցախում Պուտինն ակտիվացրել է իր ԿԳԲ/ՖՍԲ-ական ագենտուրան». Արթուր Սաքունց
![]() 227 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 11:40 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում և Արցախում Պուտինն ակտիվացրել է իր տեղական զելյոնի չելովեչեկներին՝ ԿԳԲ/ՖՍԲ-ական ագենտուրային. ժողովրդավարությունը և մարդու իրավունքների հասկացությունն իրենց ողջ էությամբ ատել են միմիայն բռնապետները։ Մարդկային քաղաքակրթության ներկա փուլում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, դրանց արժեքները պահպանողներին, աջակցողներին, ատողի դրոշակակակիրը ՌԴ-ի անփոփոխ ղեկավար Պուտինն է, որն իր ԿԳԲ-ական/ФСБ-ական գործելակերպով անողոք ու ստոր պայքար է մղում ժողովրդավարական և մարդու իրավունքների դեմ, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության, անկախ մտածող, գործող մարդկանց և նրանց աջակցողների, այդ թվում, հիմնադրամների և այդ արժեքները պահպանող պետությունների դեմ։ Ժամանակին այդ մասին միանշանակ և հստակ արձանագրել և որակել է Վացլավ Հավելը։ Այդ նպատակով օգտագործում է դեռևս սովետից մնացած ագենտուրան, որոնց ժամանակ առ ժամանակ օգտագործում է տարբեր դիմակներով, բայց միմիայն մեկ նպատակով՝ իր կողմից կառավարելիություն ապահովելու համար։ Կրեմլի ենթակա այն պետությունները, որոնք հետևողական իրականացրեցին լյուստրացիա՝ բացահայտելու համար ԿԳԲ-ի ագենտուրային, առանց որի որևէ հաստատուն և կենսունակ ժողովրդավարություն և իրավական պետություն անհնար է ունենալ, առավել պաշտպանված են Պուտինի կողմից սանձազերծած հիբրիդային պատերազմից։ ՀՀ-ում դա չարվեց, և ԿԳԲ/ФСБ-ական ագենտուրան մնաց կենսունակ։ Եվ հիմա, երբ թավշյա հեղափոխությունը խառնեց Կրեմլի բոլոր խաղաքարտերը, և ՀՀ-ն դարձավ անկառավարելի Կրեմլի համար, Պուտինը գործի է գցում իր ագենտուրան հանձինս այսպես կոչված ընդդիմության՝ հիբրիդային պատերազմ իրականացնելով ՀՀ-ում և Արցախում ժողովրդավարական զարգացումների դեմ։ Չէ, դրանց գլխացավանքը կոռուպցիոն եկամուտներից զրկվելու հետ չի կապված, դա Կրեմլն էլ կլուծի, այլ անվերադարձ Կրեմլի կողմից ՀՀ-ի և Արցախի նկատմամբ կառավարելիությունը կորցնելն է։ Իսկ ՀՀ-ում և Արցախում ԿԳԲ-ական/ՖՍԲ-ական ագենտուրան այլևս գործի է գցված հրապարակային։ Կրեմլը մսխում է վերջին փշրունքները, որոնց սունդուկներում պահելն այլևս իմաստ չունի, եկել է դրանց գործի դնելու պահը։ Հետաքրքիր է՝ որտեղ կարողանում է իրեն ենթակա կամ իր կողմից կառավարվող ռեժիմներ ունենալ այնտեղ իր ագենտուրան կարող է նաև որպես ժողովրդավարական դիմակով խաղալ։ Դավադրության տեսության ձևավորման աղբյուրը հենց ԿԳԲ/ՖՍԲ-ն է, որի վրա հիմնված կեղծ ու մտածածին, անապացուցելի վարկածներ են առաջադրում և տարածում ԿԳԲ/ՖՍԲ-ի ագենտուրան։ ՀՀ-ի դեմ ներկայումս Պուտինը հիբրիդային պատերազմ է մղում իր տեղական ագենտուրայի՝ «զելյոնի չելովեչեկների» միջոցով։ Մեկ է, չեք հաջողելու, ինչպես 1920թ. նոյեմբերի վերջին»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
