«Ինչո՞ւ է այսքան անհանգիստ Վ. Բալասանյանը». Ռաֆայել Թեյմուրազյան
![]() 372 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 08:45 Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչն է Վ. Բալասանյանին ստիպում իրեն նման կերպ պահել։ Հասկանալի է՝ դրսի-ներսի ականջներ և այլն, բայց կոնկրետ իրեն ի՞նչն է դրդում այդ կերպ վարվել։ Օրինակ՝ դուք այդպես կպահեի՞ք ձեզ։ Ինչ-որ բաներով գայթակղելը, ֆինանսական շահագրգռվածությունը, ինչ-ինչ նյութական շահեր ունենալը, ըստ իս, չի բացատրում նման վարքը, որովհետև եթե քեզ, պայմանական ասած, հնարավոր է «առնել», գնորդ միշտ էլ կգտնվի։ Ուրեմն՝ ինչո՞ւ առաջ չէր գտնվում, իսկ հիմա գտնվում է։ Ինչո՞ւ է այսքան անհանգիստ Վ. Բալասանյանը։ Պատճառը, ըստ իս, կարող է լինել զարհուրելի ինչ-որ հանցանքներին նրա առնչությունը։ Ռ. Քոչարյանի բանտում լինելն էլ այն ազդակն է, որը ծնում է չպլստալու վախը, ինչն էլ օգտագործում են ինչ-ինչ ուժեր՝ ըստ իրենց հայեցողության։ ՀՀ-ն լեգիտիմ իշխանությունից զրկելու դրսի որոշ ուժերի շահագրգռվածությունը տեսանելի և ընկալելի է։ Բայց եթե նկատել եք, տեղում չկա գեթ մեկ անձ, որը ընտանեկան և /կամ ֆինանսական/քրեական կապերով կապված չէ Ռ. Քոչարյանի հետ, բայց «աջակցում է»։ Առհասարակ, «Ռ. Քոչարյանի աջակից» արտահայտությանը դժվար է այդ շրջանակից դուրս որևէ այլ իմաստ վերագրել, որովհետև աջակցում են ծրագրին, մտքին, գաղափարին, որպիսիք ամբաստանյալն իր «քաղաքական գործունեության» ողջ ընթացքում հրապարակ չի նետել»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
