«Ջավախքում հայտնվել են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր». Արտյուշ Գրիգորյան
![]() 339 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 18:05 «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջավախքի բնակավայրերում արդեն տևական ժամանակ է հայտնվում են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր մինչև 2 միլիոն դրամ Վրաստանում ապրող Հայաստանի քաղաքացիների համար։ Իրականում, վարկային կազմակերպության կամ բանկի միջոցով ձևակերպում են վարկ, նախապես պատրաստելով քաղաքացու անունով կեղծ տեղեկանքներ, օրինակ, տեղեկանք աշխատանքի վայրից, ստանում են վարկը, վարկի կեսը վերցնում են որպես վճար իրենց ծառայության դիմաց, կեսը տալիս քաղաքացուն։ Նաև հուշում են, որ կարող եք վարկը չփակել, վերջում սնանկ կճանաչվեք, միևնույնն է դուք Հայաստանում չեք ապրում, վերջանա կգնա։ Կդժվարանամ իրավական հստակ գնահատական տալ, ենթադրում եմ՝ խարդախության հատկանիշներ կան, համենայնդեպս ծուղակ է։ Կոչ կանեինք չտրվել գայթակղությանը, դատական քաշքշուկների մեջ եք ընկնելու, գույք ձեռք բերելիս կալանք կդնեն գույքի կամ դրամական միջոցների վրա և այլն։ Կարծում եմ, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
