«Ստիպված եմ տխրեցնել». Արփինե Հովհաննիսյանը` մոր 40 միլիոն դրամ արժողությամբ գույք ունենալու մասին
![]() 305 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 11:20 ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Նիկոլ Փաշինյանին ավարտուն վարձկանի ծառայություններ մատուցող պսեվդո ընդդիմադիր Արման Բաբաջանյանի թերթը հանդես էր եկել հրապարակմամբ՝ անդրադառնալով այն փաստին, որ մայրս տնօրինում է 40 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Այնուհետ թերթը կատարել է դարակազմիկ բացահայտում, որ իմ 2012-2013թթ. հայտարարագրերում նշված չէ այդ գույքը, սակայն 2016-ին մայրս ինչ-որ անհայտ գույքի վաճառքից ստացել է նման եկամուտ։ Բնական է, որ օրենսդրական կարգավորումների տարրական չիմացությունը պետք է հանգեցներ սխալ եզրահանգումների և առաջացներ ոգևորություն, որ իրենք բացահայտել են Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ կոռուպցիոն սխեման։ Ստիպված եմ տխրեցնել։ Մայրիկիս՝ 40 միլիոնանոց գույքը (միլիոնանոց՝ շատ հուզիչ է հնչում չէ՞) արտացոլված չէ իմ 2012-2013թթ. հայտարարագրերում այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել իմ՝ որևէ պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ, ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հենց ինքը՝ մայրս ՔԿԱԳ պետ չէր (2006-ից առաջ): Հ. Գ. Հեռու ինձնից և իմ ընտանիքից»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
