«30 տարիների ստվերային կծիկը քայլ առ քայլ քանդվում է». Արման Բաբաջանյան
![]() 264 Կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ., 11:35 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիրակնամուտի խոհեր․․․ Հայաստանում հետաքրքիր ժամանակներ են: Անկախության շուրջ 30 տարիների անցուդարձը կարծես թե կծիկի նման քանդվում է սանտիմետր առ սանտիմետր: Այդ անցուդարձի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ իրադարձություններ, որոնք զգալիորեն պատված են մթության և խորհրդավորության քողով: Եղել են տարբեր կուլիսային համաձայնություններ, որոնք, ըստ էության, պատմական նշանակություն են ունեցել երկրի հետագա ընթացքի համար, սակայն այդպես էլ ընկալելի չեն եղել հասարակությանը և հանրության առաջ չեն դարձել հաշվետու: Այդ կուլիսային, ստվերային 30 տարիներն իրենց անբեկանելի հետքն են թողել Հայաստանի ներկայիս ճգնաժամային իրավիճակի վրա, որը կրում է համակարգային, համահասարակական, համապետական բնույթ: Այս իրավիճակում հասել ենք մի կետի, երբ խորհրդավորության, 30 ստվերային տարիների կծիկը քայլ առ քայլ քանդվում է, ներկա և նախկին զինակիցներն սկսում են բացահայտել միմյանց գործողությունները՝ այս կամ այն նշանակալից ու պատմական դրվագի հետ կապված: Այդ ամենի մեջ, իհարկե, մեծ է նաև չափազանցության, ստի, կեղծիքի մասը, բայց այդ ամենով հանդերձ՝ պետք է մաքրվի ամբողջ ստվերը, որ կառուցվել է 30 տարի շարունակ և պատանդ վերցրել երկրի զարգացման ռեսուրսները: Այդ ամենի փակ մնալը նշանակելու է երկրի զարգացման հեռանկարի փակ մնալ, քանի որ այդ փակ համակարգը խորհրդավորության շնորհիվ շարունակելու է մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանն ու կառավարելի դարձնել նրան: Այս վիճակից դուրս գալու համար այդ երեսուն տարիները պետք է բացահայտվի, և ներկայումս այն ինքնաբացահայտման ուղի է բռնել։ Այդ բացահայտման հոսանքը բարեբեր է Հայաստանի համար, որքան էլ որ հոսանքի հետ գան նաև նոր քարեր ու ցեխ: Դրանք մաքրելու են արդեն եղածն ու նստածը, իսկ նոր եկածը կմաքրի արդեն հասարակությունը, որովհետև նորը, որքան էլ շատ լինի, միևնույն է՝ անհամեմատելի է 30 տարիների ընթացքում կուտակվածի հետ: Այդ տարիներին այնքան բեռ է կուտակվել, այնքան աղբ, անպետքություն, որ ծածկել են անգամ անքննելի արժեքները՝ անկախությունը, պետականությունը, ազատությունը, Սահմանադրությունը: Այդ ամենը պետք է մաքրվի, ու կարծես թե սկսվել է այդ գործընթացը ու ծավալվում է լայն թափով: Հանրությանը մնում է չխանգարել դրա ընթացքին, հետևել հետաքրքրությամբ, բաց չթողնել ոչ մի դրվագ, զուգահեռ նաև կառուցել իր համակարգը՝ պետությունը պահելու համար, հենց պարզվի, որ պետության տակ իրականում 30 տարի դատարկություն է գոյացել, որովհետև ոչ թե հենք է ստեղծվել, այլ կրել են այդ հենքը՝ սերմացու գողացող մկան նման, ինչպես կասեր Վարպետը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
