Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ
![]() 338 Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ., 19:50 Ժամեր անց՝ ժամը 22:00-ին, կլրանա 120-ժամյա հրադադարը Սիրիայի հյուսիս-արևելքում, որից հետո կվերսկսվեն թուրքական զինուժի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները: Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկատվությամբ՝ հրադադարի ավարտից հետո, երբ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) լքած լինեն Ռաս ալ-Այն և Թել Աբյադ շրջանները, Եփրատի արևելքում 120կմ շառավղով հատվածն անցնելու է Թուրքիայի վերահսկողության տակ: Նշվում է, որ հրադադարը չի երկարաձգվելու, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողություններն այն քուրդ զինյալների դեմ, որոնք դուրս չեն գա վերոհիշյալ շրջաններից, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիայի և ամերիկյան իշխանությունների հետ ձեռք բերված կրակի դադարեցման հետևանքով քրդական ուժերին պատկանող 125 զրահամեքենա է դուրս եկել այդ շրջաններից և շարժվել դեպի Հասեքեի կողմ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
