«Ամենայն ցավով ուզում եմ արձանագրել հետևյալը». Կարպիս Փաշոյան
![]() 258 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 03:10 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին մի քանի տարիներին հայկական իրականությունում ստեղծվել են գաղափարական երկու կոնցեպտներ։ Առաջինը «Ազգ-բանակ»-ն է, իսկ երկրորդը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Առաջինի հեղինակը նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, իսկ երկրորդինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրանք, իհարկե, տարբեր կոնցեպտներ են, ինչ-որ իմաստով նաև՝ հակադիր, բայց նպատակն ու էությունը նույնն են, երկուսն էլ միավորելու, վերահսկելու տիրապետելու և իշխելու նպատակ ունեն, երկուսն էլ հետադիմական են և առաջին հերթին հասարակարգի անփոխարինելիության և անարդարության լեգիտիմացման տեսանկյունից։ Երկուսն էլ իրենց էությամբ ավտորիտար են, առաջինի արքետիպը պետականազուրկ ֆիդային է, իսկ երկրորդինը՝ Օսմանյան կայսրության պետականազուրկ հայ ռամիկը։ Երկուսն էլ պետություն չեն ճանաչում, ավելի շուտ՝ չեն հասկանում, որ ճանաչեն։ Առաջինի պետությունը մաուզերն է, իսկ երկրորդինը՝ ծխացող երդիկը։ Երկու կոնցեպտների վերջնական հանգուցային կետը մենիշխանությունն է, առաջինի դեպքում բանակի առաջնորդի, իսկ երկրորդի դեպքում՝ ռամիկների առաջնորդի։ Երկուսն էլ ցեղասպանվածի կոմպլեքսի հետևանք են և որևէ կերպ չեն արտահայտում անկախ ու ինքնիշխան Հայաստանի շահերը։ Ավելին, այդ կոնցեպտների մեջ բացակայում է մարդը, կարծես թե մարդ որպես այդպիսին գոյություն չունի, բայց մարդուց զատ բացակայում է նաև քաղաքացին, որը պետք է կամք դրսևորի հասարակական դաշինքի ստեղծման համար։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
