«Ժամ առաջ անհրաժեշտ է բերման ենթարկել Վիտալի Բալասանյանին». Ժիրայր Սեֆիլյան
![]() 329 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 15:05 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառել Արցախի վրա ՀՀ իրավազորության նկատմամբ որևէ կասկած. ավելի քան մեկուկես ամիս առաջ ՀՀ ՀՔԾ-ն Արցախի մարզում հաշվառված ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանին Մարտի 1-ի գործով կանչել է հարցաքննության։ Սակայն, վերջինը հրապարակավ արհամարհական վերաբերմունք է դրսևորել Արցախի վրա ՀՀ իրավազորության նկատմամբ և հրաժարվում է ներկայանալ: Խիստ մտահոգիչ է, որ ՀՀ իրավապահպան մարմիններն այսքան ժամանակ մատնված են անգործության և որևէ քայլ չեն ձեռնարկում Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու համար: Վիտալի Բալասանյանի դեմարշը բացահայտում է 5-րդ շարասյան հակապետական ծրագիրը, որի նպատակն է նախ կասկածի տակ դնել Արցախի նկատմամբ ՀՀ իրավազորությունը, ապա, զարգացնելով հաջողությունը, քայլ առ քայլ Արցախը դե ֆակտո պոկել ՀՀ-ից և հակադրել նրան: ՀՀ իշխանությունը պետք է հասկանա, որ առնվազն ազգային անվտանգության հիմնարար հարցերում իր թավշյա մոտեցումը կարող է կործանարար լինել: Հակառակորդը պլանավորված կերպով հող է նախապատրաստում ռևանշի և Արցախի օտարման համար, ուստի ձեռքերը ծալած նստելը դառնում է ակամա հանցակցություն: Ժամ առաջ անհրաժեշտ է բերման ենթարկել Վիտալի Բալասանյանին և բացառել Արցախի վրա ՀՀ իրավազորության նկատմամբ որևէ կասկած»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
