«Ադրբեջանում պաշտոնից ազատել են նախագահական աշխատակազմի ղեկավարին». Կարեն Վրթանեսյան
![]() 286 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 22:35 Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում պաշտոնից ազատել են Ռամիզ Մեհդիևին՝ երկրի նախագահական աշխատակազմի ղեկավարին, որը դեռ Հեյդար Ալիևի կադրերից էր։ Ըստ էության, սա պատվով թոշակի ուղարկել է․ Մեհդիևը 81 տարեկան է, Ալիևն իրեն պարգևատրել է «Հեյդար Ալիև» շքանշանով և անվանական՝ հատուկ իր համար տեղ ստեղծել երկրի անվտանգության խորհրդում։ «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի հերոսներից մեկի խոսքով. «Էլ ի՞նչ է պետք մարդուն ծերությունն արժանավայել դիմավորելու համար»։ Մի զարգացում էլ. հարկայինի պետ Միքայիլ Ջաբբարովը, որը համարվում է Փաշաևների (Մեհրիբան Ալիևայի) կլանի կարևոր դերակատարներից մեկը, նշանակվել է էկոնոմիկայի նախարար, ընդ որում հարկայինը և կադաստրը բերվել են միաժամանակ էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
