«Տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել ԱԱԾ, որովհետև իջևանցի է». Հրայր Թովմասյան
![]() 409 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 23:40 «Կարծում եմ, օբյեկտիվ վիճակ է, երբ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է մի որոշում, որը կարող է հանրային իշխանությունների կողմից ճիշտ չընկալվել, կամ իրենց սրտով չլինել»,- այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Նա նշել է, որ եթե վերջին հաշվով իր հրաժարականն է լինելու երկրի զարգացման գրավականը, առկա խնդիրների լուծումը, ապա իր համար երկրի զարգացումն ավելի կարևոր է, քան՝ պաշտոնը: Անդրադառնալով գործընթացին իր ընտանիքի անդամների ներգրավմանը՝ Հրայր Թովմասյանն ասել է .«Անշուշտ, տեսնել 75 տարեկան հայրիկիդ, որը վերջին 2 տարվա ընթացքում 4 բարդ վիրահատություն է կրել, և տեսնել, որ իրեն ինչ-որ հարցեր են տալիս, հաճելի չէ, բնականաբար: Մեղավորության զգացողություն ես ունենում: Հաճելի երևույթ չէ, երբ տեսնում ես դուստրերիդ, որոնց այլ կերպ ես դաստիարակել, և իրենք պիտի գնան և ինչ-որ հարցերի պատասխանեն: Մեր տանն արդեն կատակում են, ասում են, թե միայն մայրիկին չեն կանչել ԱԱԾ, որովհետև նա իջևանցի է»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
