«Ցավ եմ ապրում, որ Հայաստանն ունի այսպիսի «այլմոլորակային» արտգործնախարար». Գագիկ Համբարյան
![]() 390 Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ., 19:55 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «BBC-ն հաստատեց՝ Հայաստանն արտգործնախարար չունի. հոկտեմբերի 25-ին BBC-ի «HardTalk» հաղորդման հյուրը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էր... Այն, ինչ արեց BBC-ի տաղավարում Զոհրաբ Մնացականյանի հետ հաղորդավար Սթիվեն Սաքուրը, ըստ Հայաստանի վարչապետի բառապաշարի, պատեպատ ծեփել էր... Հատկապես խայտառակություն էին Մնացականյանի պատասխանները կապված Արցախյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերին... Չեմ ցանկանա դրանց անդրադառնալ, քանի որ ուղղակի ցավ եմ ապրում... Ցավ եմ ապրում նրանից, որ Հայաստանն ունի այսպիսի «այլմոլորակային» արտգործնախարար, որը չի կարող իրեն ուղղված կեղծ փաստարկված հարցերին պատասխանել փաստագրված հակափաստարկներով, հատկապես, երբ պարոն Սաքուրի «փաստերը» կրկնօրինակում էին պաշտոնական Բաքվի տեսակետը, որին հայ դիվանագետները վաղուց ծանոթ են և պետք է պատրաստ լինեն դրանց հակադարձելուն... |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
