Հոկտեմբերի 27-ից 20 տարի է անցել
![]() 357 Կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ., 09:10 20 տարի առաջ այս օրը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ահաբեկչական աննախադեպ հարձակման հետևանքով սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ 20 տարի անց ոճրագործն ուզում է ազատության մեջ հայտնվել: Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել: Այն այժմ քննարկման փուլում է: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ըստ էության, օրերս ԱԺ ամբիոնից բացառել էր այդ դիմումի բավարարման հնարավորությունը: Ուշագրավ հաջորդ իրադարձությունն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումն էր Նաիրի Հունանյանի հետ: «Մարտի 1-ի գործը, որ հիմա նոր-նոր սկսվում է քննվել դատարանում, Նաիրի Հունանյանի փոխանցածի համեմատ ծաղիկներ են»,- հանդիպումից հետո ասել էր պատգամավորը՝ հավելելով. «Ստացա պատասխաններ, որոնք էական տարբերություններ ունեն քրեական գործում տեղ գտած փաստագրումներից»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
