«Այդպիսի բարդ ոճրագործությունը չէին կարող կազմակերպել մի խումբ ռոմանտիկներ». Վաղարշակ Հարությունյան
![]() 469 Կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ., 21:05 «Իրավապահ մարմինները և հատուկ ծառայությունները ժամանակին չեն կարողացել բացահայտել հոկտեմբերի 27-ին այդ խմբի գործունեությունը, իրենց նախապատրաստական գործողությունները և այդ օրվա գործողությունները չեն կանխվել»,-այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ 1999-2000 թթ. Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա այն կարծիքին է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպված է եղել. «Կազմակերպել այդպիսի մի բարդ ոճրագործություն, այն էլ այն օբյեկտում, որը պահպանվում է ՝ Ազգային ժողովում, դա հնարավոր չէր, որ մի խումբ ռոմանտիկներ այն իրականացնեին: Դրա համար համապատասխան ինֆորմացիա պետք է լինի, համապատասխան գործողություններ»,-նշել է նա: Հարությունյանի խոսքով՝ մարդասպաններն այդպիսի ռիսկի չէին կարող գնալ, քանի որ ԱԺ մտնելիս իրավապահ մարմինները կհարցնեին՝ ինչ է իրենց մոտ. «Դրա համար հարց է առաջանում, վարկած կա, որ զենքը եղել է Ազգային ժողովում: Հարցեր կան, որոնք միանշանակն բերում են դրան, որ եղել են կազմակերպիչներ, որոնք ուղղորդել են, ապահովել են իրենց անվտանգ մուտքը ԱԺ, որ չտապալվի իրենց ծրագիրը և դրանից հետո ապահովել են այն վարկածը, որ սա ռոմանտիկների գործողության արդյունքն է»,-ասել է նախկին նախարարը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
