«Աշխարհը մեզ հասկացնում է, որ մեր փրկությունը միայն մեր ձեռքերում է». Վահագն Ավագյան
![]() 281 Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ., 14:15 «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի խիզախությունից է կախված լինելու վերջին հաշվով ամեն ինչ: Ռուսական կայսրության գործակալները բոլորից լավ են հասկանում, որ Ռուսաստանի քայլերը պայմանավորված չեն լինելու հայ ժողովրդի իր հետ դաշնակցության աստիճանից: Առաջին հանրապետությունը ոչնչացնելուց հետո Ռուսաստանի գործակալները Նախիջևանի և Արցախի հանձնումը Ադրբեջանին հիմնավորում էին Նժդեհի դիմադրությունով և «ռուսներին մեր վրա քսի տալով»: Մենք հետո միայն իմացանք, որ Նժդեհի շնորհիվ Զանգեզուրը գոնե պահպանել ենք: Ռուսական կայսրությունը մի քանի հարյուր տարվա դիվանագիտության ու պատերազմի փորձ ունի և միայն կատարյալ հիմարը կամ կատարյալ գործակալը կարող է մեզ համոզել, որ ռուսների գործողությունները մեր նկատմամբ պայմանավորվելու է ոչ թե իրենց ռազմավարական շահերով, այլ հայերի իրենց նկատմամբ վերաբերմունքով: Հայաստանի առաջին Հանրապետությունը լավ հարաբերություններ էր պահպանում մասնատված Ռուսական կայսրության իշխանության երեք թևերի հետ, այդ թվում նաև Լենինի գլխավորած բոլշևիկների, բայց դա որևէ ազդեցություն չունեցով մեր դեմ ռուս թուրքական ագրեսիայի վրա: Դա պետք էր թուրքին և դա պետք էր ռուսին, ինչպես այն օրերին այնպես էլ այսօր: Վերջին հաշվով հայ ժողովրդի խիզախությունն է որոշելու ամեն ինչ, քանի որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում գործակալները մեզ մեղադրելու են «ռուսներին մեր վրա քսի տալու» համար: Այս օրերին, երբ ականատեսն ենք հրեական-ռուս- թուրքական սիրախաղերին և աշխարհը մեզ հասկացնում է, որ մեր փրկությունը միայն մեր ձեռքերում է, մենք շարունակում ենք հանդուրժել ռուսական գործակալներին, ովքեր կրկին մեզ համոզում են հանձնել Արցախը ռուս թուրքական դաշնակցության զոհասեղանին: Նման իրավիճակում ունենալ արտգործնախարար, որը Արցախը չի համարում Հայաստանի Հանրապետության մաս դավաճանության հավասարազոր քաղաքականություն է և դրա պատասխանատվությունը ընկնում է այդ նախարարին նշանակողի ուսերին»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
