«Ախր այս մարդուն ասեք` Լևոնն էլ չկա, Սերժն ու Ռոբերտը նույնպես չկան». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյանը շաբաթը մեկ տարբեր ԶԼՄ-ներում հարցազրույց է տալիս իշխանության դեմ, բայց բողոքում մամուլի ազատությունից:
2008 թվականի Մարտի 1-ի և 1996 թվականի նախագահական ընտրությունների հետընտրական պրոցեսների մեջ զուգահեռ է անցկացնում ու ասում, որ իրենք խուսափեցին արյունից, այն պարագայում, երբ փաստացի անիմաստ բախում հրահրեց:
Հասկացանք 2008-ից սկսած Սերժ ու Ռոբերտ տանդեմի հետ համագործակցել ա, բայց, ախր, հիշում ենք էն 1996 թվականի՝
«20 րոպեից եկեք մեր ետևից»-ը՝ թեև պարզ հասկանում էր, թե ինչ է լինելու:
Այդ օրը ծեծված-ջարդված Էն խեղճ պատգամավորներից գոնե ամաչի:
Ախր այս մարդուն, ով մնացել է 1996 թվականում, ասեք՝ Լևոնը էլ չկա, Սերժն ու Ռոբերտը նույնպես չկան: Այսօրվա Բաբաջանյանի կողմից իր վերաբերյալ արված հայտարարության մեջ Արման Բաբաջանյանի կամ Հանրային խորհրդի հրաժարականի հարց չէ:
Սա 1999 թվականի ոճրագործությունն իրականացնողի խոսքն է՝ ՀՀ գլխատելու վերաբերյալ: Դասալիք ասելու կամ, չգիտեմ, ծիծաղալու տեղ չէ: Կոնկրետ մեղադրանք է հնչել, որը պատասխան պետք է ստանա ու վստահեցնում եմ կստանա:
Իսկ ինչ մնում է ծիծաղալուն՝ մեր ծիծաղն իր վրա վաղուց է եկել, անցել, գնացել է»:

«Դժվարանում է քաղաքական խաղն Ադրբեջանի համար». Էդուարդ Աբրահամյան
9102:06
ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
85Երեկ, 22:36
«Ինչո՞ւ են որոշել Գազայի բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Հակոբ Բադալյան
124Երեկ, 16:30
Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
172Երեկ, 15:05
Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին (տեսանյութ)
166Երեկ, 13:53
«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico
164Երեկ, 13:35
«Երևանի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի ծանր հետևանքների հայերի համար». Մեդվեդև
178Երեկ, 13:11
«Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ». Մեդվեդև
141Երեկ, 12:48