«Պողոս Պողոսյանի գործով հայտնի են դարձել նոր տվյալներ». Հայկ Գրիգորյան
![]() 413 Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ., 19:45 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից 2001 թվականին սպանված Պողոս Պողոսյանի գործով մի շարք անձինք են հարցաքննվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Պողոս Պողոսյանի գործով նոր տվյալներ են հայտնի դարձել: Դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել։ Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք Դատախազություն՝ գնահատելու համար, արդյո՞ք բավարար են տվյալները՝ նոր գործ հարուցելու համար, թե՞՝ ոչ: Կան մի շարք ցուցմունքներ, որոնք Դատախազությունը պետք է գնահատի»,- ասել է Գրիգորյանը: Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով, Երևան քաղաքի դատախազությունում 2019 թվականի սեպտեմբերի 30-ին հարուցվել էր վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Վարույթ հարուցելու որոշում կայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Ա. Հարությունյանի և գործով չպարզված անձանց կողմից առերևույթ կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն, քանի որ նշված արարքի համար նախատեսված է պատիժ՝ ցմահ ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Համաձայն ուժի մեջ մտած դատական ակտի, Աղամալ Հարությունյանը սպանության համար դատապարտվել 2 տարի ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
