«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ամենամեծ «հերոսը», թերևս, Էրդողանն է». Զարեհ Սինանյան

«Իհարկե, չի կարելի ուրանալ, որ սա բարոյական հաղթանակ է Թուրքիայի նկատմամբ: Սակայն մի քիչ ես էլ հեգնանքով եմ նայում այս ամենին, որովհետև, փաստորեն, օրվա ամենամեծ «հերոսը» Էրդողանն է, որովհետև եթե չլիներ իր շատ յուրահատուկ արտաքին քաղաքականությունը, մանավանդ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումը, թերևս, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը տեղի չէր ունենա: Մի բան էլ, որ սա շատ մեծ հաղթանակ է Ամերիկայի համար, քանի որ ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատը բարոյական ուժ և համարձակություն գտավ՝ պատմական փաստը վերահաստատելու համար»,- Factor TV-ի եթերում ասել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը իրավական ուժ չունի՝ զուտ բանաձև է:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հայկական սփյուռքն այս հարցում մեծ գործոն պետք է դառնա՝ Սինանյանն ասել է. «Հաստատեմ, որ մենք, ունենալով Սփյուռք, ունենք Հայաստանի համար պատրաստի անսահման ներուժ: Մենք ունենք ինտելեկտուալ, մասնագիտական, մշակութային, սպորտային ներուժ, որը չի համապատասխանում մեր ազգի ընդհանուր թվական տվյալներին: Հիմա խնդիրը նրանում է, թե մենք ուզո՞ւմ ենք, արդյոք, այդ ներուժը լիովին ներգրավել հայաստանյան կյանքում, և եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով: Առաջին հարցի պատասխանը տրվել է արդեն, Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն իրոք շահագրգռված է և ուզում է այդ ներուժը ներգրավել հայաստանյան կյանքում: Ես մի քիչ ավելի հեռու կտանեմ այդ թեզը և կասեմ, որ առանց այդ ներգրավվածության Հայաստանը իր կայացման, հզորացման գործում լրջագույն խնդիրներ է ունենալու: Մենք վաղուց լրջագույն ժողովրդագրական խնդիրներ ունենք, ինչպես նաև լրջագույն կադրային խնդիրներ: Եթե մենք ուզում ենք ստեղծել մեր երազած ամուր, կայացած պետականությունը, մենք դատապարտված ենք լիովին ներգրավել Սփյուռքի ներուժը: Ձևաչափը շատ ավելի բարդ խնդիր է, որովհետև մենք ժառանգություն ենք ստացել մի մշակույթ, օրենսդրություն, օրենքներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում Սփյուռքի լիովին ներգրավվածությանը հայաստանյան կյանքում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
2302:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5700:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
6900:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
6200:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
83Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
70Երեկ, 22:18
Նյու Յորքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
74Երեկ, 22:00