Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում՝ օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.20C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.30C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.70C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
922:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
11121:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
7820:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
7919:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
9318:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9316:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
9315:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
22315:01