«Հանդիպման վայրի անհամաձայնության պատճառով քառակողմ հանդիպումը հնարավոր է տեղի չունենա». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիացի փախստականների վերադարձի հետ կապված Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Թուրքիան ցանկանում են քառակողմ հանդիպում կազմակերպել: Սակայն հանդիպման վայրի անհամաձայնության պատճառով հնարավոր է այն տեղի չունենա: Էրդողանը կտրականապես դեմ է, որ հանդիպումն անցկացվի որևէ այլ երկրում, նա առաջարկում է հանդիպել կա՛մ Գազիանթեփում, կա՛մ Շանլիուրֆայում, կա՛մ էլ Ստամբուլում:
Անգելա Մերկելն առաջարկել էր հանդիպել Բեռլինում, ինչը դուր չէր եկել Էրդողանին. «Ես զբոսաշրջիկ չեմ, որ գամ Բեռլին: Ի՞նչ կապ ունի Բեռլինն այստեղ: Դուք պետք է գաք այստեղ, դեպքի վայր, որպեսզի ձեր սեփական աչքով տեսնենք ամեն ինչ»,- հակադարձել է Էրդողանը Մերկելին:
Այնուամենայնիվ, եթե այս ձևաչափով հանդիպում տեղի չունենա նոյեմբերին, ապա չի բացառվում, որ նրանք կհանդիպեն դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում նախատեսվող ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված գագաթնաժողվի շրջանակներում»:

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
9903:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
13902:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
13300:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
114Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
104Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
110Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
116Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
96Երեկ, 21:54