«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այսօր այցելել են Գանձասար և Դադիվանք։ Այցը մաս է կազմում սեպտեմբերի 11–12-ին կազմակերպված երկօրյա շրջայցի․ երեկ նրանց տարել էին նաև Ստեփանակերտ և Շուշի, իսկ այսօր՝ Մարտակերտի շրջան և Քարվաճառ։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին ներկայացրել է Գանձասարն ու Դադիվանքը՝ պնդելով, թե դրանք «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են։
Գանձասարում Հաջիևը նաև իբր հայկական պատմության մասին հաստափոր գրքեր է ներկայացրել՝ ցուցադրաբար թերթելով դրանց դատարկ էջերը։ Այդ էժանագին քարոզչական տեսարանն ուղեկցվել է ներկաների ծիծաղով։
Այս փաստի կապակցությամբ ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի և արտաքին գործերի նախարարի հստակ արձագանքը։ Միաժամանակ պահանջում եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն մեր եվրոպացի գործընկերներին ու համապատասխան եվրոպական կառույցներին դիվանագիտական նոտա հղի։
Ամենայն հարգանքով, բայց անթույլատրելի եմ համարում, որ միջազգային տարբեր կառույցներ և պետություններ ներկայացնող դիվանագետներն այցելում են էթնիկ զտման հետևանքով հայաթափված Արցախ, որի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մինչ օրս ադրբեջանական բանտերում պահվում են պատանդի կարգավիճակում, և այդ հարցերը բարձրացնելու փոխարեն մեծ ուշադրությամբ լսում են Հաջիևի հնչեցրած կեղծիքներն ու ծիծաղում նրա էժանագին կատակների վրա»։

«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
3801:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
4800:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
57Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
72Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
74Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
65Երեկ, 22:54
«Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը»․ Գագիկ Համբարյան
95Երեկ, 22:36
«Ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն»․ Վահագն Հովակիմյան
69Երեկ, 22:06