«Ցավում եմ այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպի համար». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ, որ էմոցիաներն ու կրքերը հաղթեցին և քննարկումը մեզ չմոտեցրեց արդարությանը:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին զինվոր կորցրած սեւազգեստ մայրերը և Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Ծնողները տարիներ շարունակ պնդում են, որ իրենց որդիների «ինքնասպանություն» որակումը կեղծ և ոչ արդար քննության արդյունք է, և պահանջում են գործերի վերաբացում։ Նիստին ներկա քննիչները բոլոր գործերի վերաբերյալ պատրաստ էին տալ պարզաբանումներ և սկսեցին ներկայացնել նախաքննական նյութերը, որոնցից բոլորը չէ, որ բավարարեցին զինվոր կորցրած ծնողներին։ Արդյունքում, ցավոք, կրքերը շիկացան և այլևս նման մթնոլորտում նիստը շարունակելն անհնար էր։
Հանձնաժողովի որոշմամբ՝ նիստն ընդհատվեց, և այժմ մենք կփորձենք ծնողների հետ միասին գտնել առավել արդյունավետ ձևաչափ՝ այս ցավոտ խնդրի քննարկումները շարունակելու և արդարությունը վերականգնելու համար։
Զինվոր կորցրած ծնողը գործի քննության հետ կապված որևէ կասկած չպիտի ունենա և վերջ։ Ուզում եմ վստահ լինել, որ հաջորդ քննարկումները կանցնեն ավելի խաղաղ մթնոլորտում, որովհետև մենք մեր ներսում թշնամական խրամատներ չպիտի փորենք և զինվոր կորցրած ծնողը քննիչին չպիտի համարի իր թիվ մեկ թշնամին։
Էսպես մենք ոչ մի տեղ չենք հասնի։ Միմյանց լսել ու հարգել է պետք։
Ցավում եմ այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպի համար»։

«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
2910:54
«Լավ ա անում Նիկոլը, չուզողի աչքն էլ հանում ա. դուք եք մանդատ տվել». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4210:48
«Գրեթե բոլորը ձեր ընտրողներն են ու հիասթափված են»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
3610:42
«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
3810:36
«2013-ին ամբողջ համացանցը քննադատեց համերգի ծախսը, իսկ այսօր նույնիսկ չգիտեն՝ ինչքան ծախսվեց»․ Վահան Բաբայան
5109:42
Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
6507:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
10303:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
115Երեկ, 23:48