«Սերժ Սարգսյանը վերջապես գիտակցել է, որ համատարած երջանկություն կտիրի իր ձերբակալմամբ». Ռուբեն Ռուբինյան
![]() 391 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 23:15 Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե իր ձերբակալամամբ ՀՀ քաղաքացիները երջանիկ կլինեն, ապա թող իրեն ձերբակալեն: Այսօր այս առնչությամնբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է. «Իհարկե, հաճելի է գիտակցել, որ Սերժ Սարգսյանը վերջապես գիտակցել է, որ ժողովրդի վերաբերմունքն իր հանդեպ այնքան բացասական է, որ համատարած երջանկություն կտիրի եթե ինքը ձերբակալվի, բայց ուզում եմ պարոն Սարգսյանին հիշեցնել, որ նոր, ժողովրդավարական Հայաստանում, ի տարբերություն իր ավտորիտար կառավարման տարիների, մարդիկ ձերբակալվում կամ չեն ձերբակալվում ոչ թե ինչ-որ մեկին երջանկացնելու համար, այլ՝ համապատասխան փաստերի և ընթացակարգերի հիման վրա»: Անդրադառանալով Արցախի մասին Սարգսյանի հայտարարությանը՝ Ռուբինյանն ասել է. «Ինչպես իրենց իշխանության ժամանակ Արցախի հարցը կամ Արցախով մտահոգությունը իրենք դարձնում էին դրոշակ և մի ձեռքով թալանում էին, իսկ մյուսով խոսում էին Արցախից, այնպես էլ հիմա են անում: Կարծում եմ, որ Արցախի թե՛ անվտանգության, թե՛ բանակցային գործընթացի առումով մենք հիմա շատ ավելի լավ վիճակում ենք, քան՝ իրենց իշխանության ժամանակ»: Առավել մանրամասն՝ տեսայութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
