«Սաշիկ ձյան՝ բա Հայկոն հանկարծակի Դավիթի ոտին ա կրակել, վեկալ վրեդ, սաղ լավ ա լինելու». Արթուր Ղևոնդյան
![]() 731 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ., 16:55 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը: Հայկ Սարգսյանի գործով վկայություն տվեց Արթուր Ղևոնդյանը։ «2007-ի ապրիլի մեկի յոթանցկեսի սահմաններում Նարեկն ա զանգում, թե բա շուտ իջի, շեֆն ինչ կասի, կասես՝ հա: Իջա ներքև, Սաշիկ ձյան՝ բա Հայկոն հանկարծակի Դավիթի ոտին ա կրակել, վեկալ վրեդ, սաղ լավ ա լինելու, ոչ մի բանի մասին մի մտածի: Ասի՝ Սաշիկ ձյա, չէ... Հետո Նարեկը՝ բա իջի ներքև, իջա՝ հայհոյանքներ իմ հասցեին: Սաշիկ ձայն էլ իջավ, դիտողություն արեց Նարեկին: Հետո ոստիկաններ եկան, դալանի տակ պարկուճներ քցեցին, նկարեցին, տարան ոստիկանություն...»,- ասաց Ղևոնդյանը: Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի, 2007 թվականին հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով: Նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, սակայն, այդ փաստի առթիվ հարուցվեց նոր քրեական գործ, որի քննության արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին անզգուշությամբ մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Արթուր Ղևոնդյանը, այլ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձել է կատարել Հայկ Սարգսյանը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
