Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու որոշո՞ւմ է կայացվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել և որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։ Հիշեցնենք, որ նա անցնում է «Մարտի 1»-ի անջատված մասով, առայժմ՝ որպես վկա, նրան 2 անգամ հրավիրել են Երևան՝ հարցաքննության, սակայն չի ներկայացել։ Մենք ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այլ պետության քաղաքացուն բերման ենթարկելու որոշում կայացվել։ ՀՔԾ-ից մեզ պատասխանեցին․ «Տեղեկությունը չենք մեկնաբանում»։ Փորձեցինք կապվել ՀՀ և Արցախի դատախազությունների հետ։
ՀՀ դատախազության ներկայացուցիչը լսեց մեր հարցը, բայց չպատասխանեց։ Իսկ Արցախի դատախազության մամուլի խոսնակ Կիմ Գաբրիելյանը խոստացավ ճշտել և հայտնել, այնուհետև երկար չէր պատասխանում մեր զանգերին, իսկ օրվա վերջում ուղարկեց հետևյալ երկտողը․ «ԱՀ դատախազությունում Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու մասին որոշում չեն ստացել։ Այդ կապակցությամբ որևէ նորություն լինելու դեպքում անպայման կիրազեկեմ»։
Մանրամասները՝ թերթի համարում:

Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է
2312:30
«Ձեզ միլիոններ տան, բայց չունենան երաշխիք՝ պաշտպանված լինելու, որովհետև դիմացը Նիկո՞լն է»․ Սոֆյա Հովսեփյանը՝ փաստաբաններին
6610:30
«Մի խաբվեք այս տիկնոջ թախծոտ աչքերին»․ Նաիրի Հոխիկյան
7509:54
«Քաղաքակիրթ ոչ մի երկրում նվազագույն աշխատավարձի և վարչապետի աշխատավարձի նման հարաբերակցություն չկա»․ Արա Պապյան
8409:00
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7908:18
«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
12100:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
120Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
128Երեկ, 22:00