«ՀԱՊԿ-ի արդյունավետության մասին խոսակցություններն անլուրջ են». Արման Բաբաջանյան
![]() 182 Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ., 19:10 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Երևանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ Դրան մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներ ու անդամներ: Այսօրվա ընթացքում, գուցե նաև առաջիկա օրերին, մենք կկարդանք ու կլսենք ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության ու անփոխարինելիության մասին բազմաթիվ պաշտոնական հաղորդագրություններ, կհետևենք ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանականների ժպտադեմ ձեռքսեղմումներին: Տեղեկատվական այդ աղմուկի մեջ, սակայն, մենք վստահաբար չենք լսի արձանագրումներ այն մասին, որ առնվազն Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները: Եվ դա ոչ թե ապրիորի քաղաքական գնահատական է, այլ փաստերով հիմնավորված արձանագրում: Անցած ամիս Ադրբեջանը հերթական անգամ կրակահերթի ենթարկեց Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Տավուշի մարզի բնակավայրերը, ինչի արդյունքում ունեցանք վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Անցած շաբաթ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակահերթեր արձակեց կրկին Տավուշի մարզի մի քանի գյուղերի ու մարտական դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, տուժածներ չեղան: Ո՛չ քաղաքացիական անձանց վիրավորումների պատճառ դարձած, ո՛չ անցած շաբաթ արձանագրված կրակահերթերից հետո ՀԱՊԿ-ը հանդես չեկավ անգամ դատապարտող հայտարարությամբ՝ այն դեպքում, երբ, կրկնում եմ, անդամ որևէ երկրի նկատմամբ ռազմական ոտնձգության դեպքում այդ երկրի պաշտպանությունը ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտավորությունն է: Սակայն թվարկված վերջին երկու դեպքերը ոչ թե բացառություն են, այլ օրինաչափություն: Հատկապես Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերը կրում են պարբերական բնույթ, գրեթե չի լինում ամիս, որ այդպիսի միջադեպեր չարձանագրվեն, սակայն ՀԱՊԿ-ը միշտ լռում է դրանց առնչությամբ: Այս խնդրի բարձրաձայնման դեպքում ՀԱՊԿ-ից սովորաբար արձագանքում են, թե Հայաստանի իշխանությունը չի դիմում ՀԱՊԿ-ին նման դեպքերում: Սակայն դա, ինչպես վերը նշվեց, ՀԱՊԿ-ի պարտավորությունն է, որը պետք է կատարվի առանց անդամ երկրի դիմումի: Մյուս կողմից, սակայն, իրականության մեջ կա նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի ամորֆության խնդիրը: Հայաստանի իշխանությունները, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար խոսում են ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին, սակայն գործնական որևէ քայլ չեն կատարում՝ ստիպելու համար ՀԱՊԿ-ին կատարել Հայաստանի առջև ունեցած պարտավորությունները: Իսկ քանի դեռ Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների բավարարման նպատակով ստեղծված այդ կառույցը շարունակում է իր անդեմությունն առնվազն Հայաստանի հետ կապված խնդիրներում, ՀԱՊԿ-ի արդյունավետության մասին խոսակցություններն անգամ անլուրջ են: ՀԱՊԿ-ն ընդամենը մեկն է այն կառույցներից, որով Ռուսաստանն աշխարհին ցույց է տալիս իր թվացյալ հզորությունը: Այն որևէ գործառնական նշանակություն չունի և ծառայում է առավելապես ցուցադրական նպատակների, որի շրջանակներում էլ անցկացվում են կառույցի տարբեր միջոցառումները: Այս անգամ՝ Երևանում»: |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
